10:14  ,  7 ապրիլի, 2018

ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2018-ի տոմսերի դիզայնը (ֆոտո)

ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերի տոմսերի դիզայնը: Դրանք նման են նախորդ ամռանը Ռուսաստանում անցկացված Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության տոմսերին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով