11:15  ,  7 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic․ Լեւոն Արոնյան vs Նիկիտա Վիտյուգով

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 7-ին կանցկացվի 7-րդ տուրը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի 3 առաջատարների թվում գտնվող ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17։00-ին։

Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Նա ունի 3.5 միավոր եւ Կարլսենի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)

Հոու Յիֆան (Չինաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Կարուանա, Վիտյուգով՝ 4-ական միավոր, Կարլսեն, Արոնյան՝ 3.5-ական, Բլյուբաում՝ 3, Նայդիչ՝ 2.5, Անանդ, Յիֆան՝ 2-ական, Մեյեր՝ 1.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English