21:05  ,  6 ապրիլի, 2018

Քոնոր Մաքգրեգորը ոստիկանական բաժանմունքից հեռացել է ձեռնաշղթաներով

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը հեռացել է Բրուքլինի ոստիկանական բաժանմունքից, որտեղ ներկայացել էր ինքնակամ, հայտնում է BBC -ն:

Ոստիկանական բաժանմունքից մարտիկը հեռացել է օրինապահ մարմինների ուղեկցությամբ ու ձեռնաշղթաներով:

Նախօրեին Մաքգրեգորը հարձակվել էր UFC 223 մրցաշարի մասնակիցների ավտոբուսի վրա: Նրա հետ եղած տղամարդկանցից մեկը աթոռով կոտրել էր ավտոբուսի ապակին: UFC 223-ի մենամարտին մասնակցող Հաբիբ Նուրմագոմեդովը եւ Մաքս Հոլոուեյը մամուլի ասուլիսից հետո եւս եղել էին ավտոբուսի մեջ: Միջադեպից հետո Նյու Յորքի ոստիկանությունը ստացել էր Մաքրեգորին ձերբակալելու թույլտվություն, սակայն մարզիկն ինքն էր ներկայացել ոստիկանական բաժանմունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում