23:50  ,  6 ապրիլի, 2018

«Ֆուտզալ բիզնես լիգա». Կիսաեզրափակիչի 2 մասնակիցները հայտնի են

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում շարունակվող «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարում կայացել են չորրորդ տուրի հանդիպումները:

B խմբում ընդգրկված լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը (ԼՖՀ) 5:3 հաշվով հաղթել է «Ռեդինետին»: Խմբի մյուս խաղում «Պարման» 6:4 հաշվով առավելության է հասել Ամերիկյան համալսարանի թիմի նկատմամբ: B խմբից կիսաեզրափակիչի ուղեգիր են ապահովել «Պարման» ու «Թել-Սելը»:

A խմբի առաջատար «Գրանդ Քենդին» 4 խաղից հետո ունի 9 միավոր, իսկ «Բեթ Կոնստրակտը»՝ 8: Երրորդ տեղում գտնվող «Օլլ Ինքլյուզիվը» 7 միավոր է հավաքել 3 խաղերից հետո:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 11 թիմեր, որոնք բաժանվել են 2 խմբերի։

«Ֆուտզալ բիզնես լիգա», չորրորդ տուր

A խումբ

«Գրանդ Տոբակո» - «Թուֆենկյա»՝ 13:3

«Բեթ Կոնստրակտ» - «Գրանդ Քենդի»՝ 6:3

B խումբ

ԼՖՀ - «Ռեդինետ»՝ 5:3

«Պարմա» - «Ամերիկյան համալսարան»՝ 6:4

Ֆոտո՝ մրցաշարի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում