15:02  ,  6 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա. Մոհամեդ Սալահը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն խաղացող է ճանաչվել անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությամբ, Մոհամեդ Սալահը ստացել է ձայների 57 տոկոսը եւ հետ է թողել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ 35 տոկոս:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիին» հաղթել է 3:0 հաշվով: «Ռեալը» նույն հաշվով պարտության է մատնել Թուրինի «Յուվենտուսին»: Ռոնալդուն դարձել էր դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում