00:29  ,  6 ապրիլի, 2018

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվեց

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինվեց վնասվածքի հետեւանքով:

61-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի ծնկին վտանգավոր հարվածեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս պաշտպան Գեորգի Շչենիկովը, որը դեղին քարտ ստացավ: Մխիթարյանին փոխարինեց նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբին:

«Արսենալը» հաղթում է 4:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով