00:16  ,  6 ապրիլի, 2018

Նյու Յորքի ոստիկանությունը կձերբակալի Քոնոր Մաքգրեգորին

Նյու Յորքի ոստիկանությունը ստացել է խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքրեգորին ձերբակալելու թույլտվություն, հաղորդում է MailSport-ը:

Մաքգրեգորը հարձակվել է UFC 223-ի մասնակիցների ավտոբուսի վրա: Նրա հետ եղած տղամարդկանցից մեկը աթոռով կոտրել է ավտոբուսի ապակին: UFC 223-ի մենամարտում կհանդիպեն Հաբիբ Նուրմագոմեդովը եւ Մաքս Հոլոուեյը, որոնք եղել են ավտոբուսի մեջ մամուլի ասուլիսից հեռանալուց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում