Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել են քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Լոնդոնի «Արսենալն» ընդունել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 4:1 հաշվով (տեսանյութ): Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական թիմի մեկնարկային կամում է:
Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր
«Արսենալ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 4:1 (առաջին խաղակես)
Աարոն Ռեմզի, 9, 28, Ալեքսանդր Լյակազեթ, 23, 11մ, 35 – Ալեքսանդր Գոլովին, 15
«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:0 (առաջին խաղակես)
Կոկե, 1, Անտուան Գրիզման, 40
«Լացիո» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1:1 (առաջին խաղակես)
Սենադ Լուլիչ, 8, - Վալոն Բերիշա, 30, 11մ
«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 1:0 (առաջին խաղակես)
Տիմո Վերներ, 45+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում