23:10  ,  5 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic. Արոնյանն ու Կարլսենը կիսում են 4-5-րդ տեղերը եւ կխաղան իրար հետ հաջորդ տուրում

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի 5-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ կիսում է 4-5-րդ տեղերը՝ 3-ական միավոր: Նրանք կեսական միավոր հետ են առաջատարներ, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից եւ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովից:

Ապրիլի 6-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարլսենի հետ:

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, 5-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Հոու Յիֆան (Չինաստան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Կարուանա, Վիտյուգով՝ 3.5-ական միավոր, Կարլսեն, Արոնյան՝ 3-ական, Անանդ, Բլյուբաում՝ 2-ական, Նայդիչ, Յիֆան, Մեյեր՝ 1.5-ական:

6-րդ տուրի զույգերը. Կարլսեն - Արոնյան, Վիտյուգով - Վաշյե-Լագրավ, Կարուանա - Յիֆան, Բլյուբաում - Անանդ, Մեյեր - Նայդիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում