17:10  ,  6 ապրիլի, 2018

3 պատճառ՝ «Ռեալից» Բեյլի հեռանալու համար

«Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն այս ամռանը կհեռանա մադրիդյան ակումբից, գրում է El Confidencial-ը՝ նշելով երեք պատճառ:

Ուելսի հավաքականի առաջատարը «Ռեալում» ունի խաղային ժամանակի պակաս: Նրա հարաբերություններն Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ լարված են: Բացի այդ, Բեյլին այդպես էլ չի հաջողվել սովորել իսպաներեն:

Բեյլին ձեռք բերելու մեծ ցանկություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «Ռեալը» մտադիր է գործարքից ստանալ 120 միլիոն եվրո:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման, խփել է 11 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս