Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» մրցակիցները 5 անգամ գրավել են սեփական դարպասը: Այս ցուցանիշը ռեկորդային է Չեմպիոնների լիգայի համար: Քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» Բարսելոնայում երկու անգամ գրավել էր սեփական դարպասը, կատալոնական ակումբը հաղթել էր 4:1 հաշվով:
Այս մրցաշրջանում «Սպորտինգի» ֆուտբոլիստները կատալոնական թիմի հետ երկու հանդիպումներում մեկական անգամ դարձել էին ինքնագոլի հեղինակ: Մեկ անգամ էլ «Բարսելոնայի» օգտին ինքնագոլ էր գրանցվել հունական «Օլիմպիակոսի» հետ խաղում:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» լավագույն ռմբարկու, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խփել է 6 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում