16:38  ,  5 ապրիլի, 2018

UFC-ի չեմպիոնական տիտղոսից զրկված Քոնոր Մաքգրեգորը հաջորդ մենամարտը կանցկացնի այս տարի

UFC-ի նախագահ Դուեյն Ուայթը հաստատել է, որ խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը զրկվել է UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոնի տիղոսից։ Մաքգրեգորը կորցրել է տիտղոսը, քանի որ 2016-ի նոյեմբերին նվաճելուց հետո չի պաշտպանել այն։

Դուեյն Ուայթը նաեւ հայտարարել էր, որ իռլանդացի մարտիկը UFC-ում հաջորդ մենամարտն անցկացնելու է այս տարվա վերջնամասում։

Մաքգրեգորը թվիթերյան էջում անդրադարձել է իրեն տիտղոսից զրկելու որոշմանը՝ գրելով անպարկեշտ բառեր։

«Դուք ոչինչ չեք վերցնի ինձանից։ Դուք ոչինչ չեք անի, սրիկաներ»,- թվիթերյան էջում գրել է իռլանդացին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում