13:12  ,  5 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։

4 թեկնածուների թվում են՝ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Խամես Ռոդրիգեսը («Բավարիա») եւ Ժերար Պիկեն («Բարսելոնա»)։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությունը կավարտվի ապրիլի 6-ին՝ Երեւանի ժամանակով 14։00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ 2 օրերին Չեմպիոնների լիգայում անցկացվել էին «Յուվենտուս» - «Ռեալ» (0։3), «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» (3։0), «Սեւիլիա» - «Բավարիա» (1:2) եւ «Բարսելոնա» - «Ռոմա» (4։1) հանդիպումներ։ Պատասխան խաղերը կկայանան ապրիլի 10-ին եւ 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում