Կայացել է «Ֆուտզալ բիզնես լիգայի» գործադիր կոմիտեի նիստը, որում որոշվել է փոփոխություններ կատարել C լիգայի 2018 թվականի գարնանային մրցաշարի կանոնակարգում։
Նոր կանոնակարգի համաձայն՝ C մրցաշարին կարող են մասնակցել եւ թիմերում հայտավորվել միայն այն խաղացողները, որոնք վերջին երեք ամիսներին ունեն աշխատանքային պայմանագիր տվյալ կազմակերպությունում եւ նրանց համար վճարվում են սոցվճարներ, ինչպես նաեւ 2016-2017թթ. մրցաշրջանում ՀՖՖ-ի կողմից կազմակերպած Բարձրագույն եւ Առաջին խմբի առաջնությունների չեն մասնակցել, հայտնում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ վերջերս մեկնարկել էր «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարի հայտերի ընդունումը, որի վերջնաժամկետն է ապրիլի 15-ը։ Տեղեկությունների համար զանգել 095109999 համարով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում