11:57  ,  5 ապրիլի, 2018

NBA․ Արեւելյան գոտուց փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներն ու օրվա լավագույն դվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում անցկացվել 6 խաղեր, որոնցից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը։ Առաջին տեղում է «Լեյքերսի» խաղացողների հակագրոհը «Սան Անտոնիոյի» դեմ խաղում։

Այս տուրի արդյունքում հայտնի են դարձել Արեւելյան գոտուց փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած բոլոր թիմերը։ Լավագույն ութնյակում են՝ «Տորոնտոն», «Բոստոնը», «Քլիվլենդը», «Ֆիլադելֆիան», «Ինդիանան», «Մայամին», «Վաշինգտոնը» եւ «Միլուոկին»։

NBA, կանոնավոր առաջնություն

«Դետրոյտ» – «Ֆիլադելֆիա»՝ 108:115 (28:36, 21:29, 22:23, 37:27)

«Օռլանդո» – «Դալաս»՝ 105:100 (33:22, 23:29, 21:23, 28:26)

«Ատլանտա» – «Մայամի»՝ 86:115 (29:23, 18:30, 21:31, 18:31)

«Տորոնտո» – «Բոստոն»՝ 96:78 (14:20, 29:13, 24:20, 29:25)

«Նոր Օրլեան» – «Մեմֆիս»՝ 123:95 (32:23, 33:30, 32:20, 26:22)

«Լեյքերս» – «Սան Անտոնիո»՝ 122:112 (լրացուցիչ ժամանակում) (29:30, 29:31, 23:26, 27:21, 14:4)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում