18:46  ,  4 ապրիլի, 2018

Հենրիխ Մխիթարյան. ԲԿՄԱ–ն շատ լավ թիմ է

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնահատել է Մոսկվայի ԲԿՄԱ–ի ուժը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման նախախաղային ասուլիսում։

«ԲԿՄԱ–ն շատ լավ թիմ է։ Անցած մրցաշրջանից հետո նրանք ունեցել են մի քանի համալրումներ։ Եթե հասել է քառորդ եզրափակիչ, նշանակում է՝ շատ լավ թիմ է։ Այս փուլում հեշտ դիմակայություններ չեն լինում։ Մեր դեմ կխաղան Բերեզուցկի եղբայրները (35–ամյա)։ Նրանց փորձը կօգնի ԲԿՄԱ–ին հուսալի խաղալ պաշտպանությունում։

Մենք դեռ 7 հանդիպում ունենք Անգլիայի առաջնությունում։ Պետք է ձգտենք հաղթել բոլոր հանդիպումներում եւ ցույց տալ մեր տեղը Եվրոպայում»,– հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Արսենալի» եւ ԲԿՄԱ–ի առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5–ին Լոնդոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։05–ին։ Պատասխան հանդիպումը Մոսկվայում ապրիլի 12–ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս