16:11  ,  4 ապրիլի, 2018

Ռոնալդուն «Յուվենտուսի» դարպասը գրավել է 2․23 մետր բարձրությունից (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղի երկրորդ գոլը խփել է 2,23 մետր բարձրությունից, հայտնում է AS-ը։

1․87 մետր հասակ ունեցող 33-ամյա ֆուտբոլիստը 64-րդ րոպեին իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը գրավել էր շրջադարձ հարվածով, ինչից հետո «Յուվենտուսի» երկրպագուները ծափահարել էին նրան։

Հիշեցնենք, որ Թուրքինում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում 10-րդ խաղում անընդմեջ։

Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն 9-րդ գոլը խփեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը։ Չեմպիոնների լիգայում ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել այդքան գոլ խփել «Յուվենտուսի» 40-ամյա դարպասապահին։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս