15:09  ,  4 ապրիլի, 2018

Զիդանը՝ Ռոնալդուի գոլի մասին․ Իմ գոլն ավելի գեղեցիկ էր

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի շքեղ գոլին Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որում պորտուգալացի հարձակվողը շրջադարձ հարվածով գրավել էր իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը։ Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստին հարցրել են, թե արդյոք այդ գոլն ավելի գեղեցիկ էր, քան իր խփած գոլը «Ռեալի» եւ Լեւերկուզենի «Բայերի» միջեւ Չեմպիոնների լիգայի 2002թ․ եզրափակիչում խփած գոլը։

«Իհարկե, իմ գոլն ավելի գեղեցիկ էր։ Դա միանշանակ է»,- ասել է Զիդանը, որը ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Ռեալում» խաղացել է 2001-2006-ը, փոխանցում է OptaJose-ն։

Դա Զինեդին Զիդանի 100-րդ հաղթանակն էր Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2016 թվականից։

Հիշեցնենք, որ Թուրքինում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում 10-րդ խաղում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում