13:16  ,  4 ապրիլի, 2018

Հայաստանի թիմը 16 ներկայացուցիչ կունենա Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում

Հայաստանում ապրիլի 15-ից 19-ը առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին կմասնակցեն 31 երկրների շուրջ 300 մարզիկներ:

Երեւանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում կայանալիք առաջնությունում Հայաստանը կունենա 16 ներկայացուցիչ: Հայ սուսերամարտիկները  հանդես կգան խոցասուսեր եւ ճկասուսեր մրցաձեւերում՝ անհատական ու թիմային պայքարում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը հրապարակել է թիմի կազմը Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից։

Խոցասուսեր, կանայք

1․ Էմմա Պողոսովա
2. Լիլիթ Էվոյան
3. Ինեսա Բաբախանովա
4. Նաիրա Համազասպյան

Խոցասուսեր, տղամարդիկ

1․ Էդուարդ Օվիկյան
2. Վահագն Գրիգորյան
3. Արմեն Գրիգորյան
4. Աբրահամ Սարգսյան

Ճկասուսեր, կանայք

1․ Անահիտ Ալոյան
2. Հասմիկ Աղաբաբյան
3. Արփինե Աթոյան
4. Սեդա Գեւորգյան

Ճկասուսեր, տղամարդիկ

1. Մայքլ Հովհաննիսյան
2. Արմեն Դալլաքյան
3. Պարգեւ Ստեփանյան
4. Հենրիկ Բալիկյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում