12:58  ,  4 ապրիլի, 2018

Զիդանի արձագանքը՝ Ռոնալդուի անկրկնելի գոլին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի թաքցրել զարմանքը Կրիշտիանու Ռոնալդուի շքեղ գոլին Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որում պորտուգալացի հարձակվողը շրջադարձ հարվածով գրավել էր իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը։ Այդ գոլից հետո «Յուվենտուսի» երկրպագուները ծափահարել էին Պորտուգալիայի հավաքականի ավագին։

Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն 9-րդ գոլը խփեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասը։ Չեմպիոնների լիգայում ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել այդքան գոլ խփել «Յուվենտուսի» 40-ամյա դարպասապահին։

Հիշեցնենք, որ Թուրքինում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում 10-րդ խաղում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում