12:12  ,  4 ապրիլի, 2018

«Յուվենտուսի» երկրպագուները ծափահարել են Ռոնալդուին (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում իտալական ակումբի երկրպագուները ծափահարել են պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Դա տեղի է ունեցել 64-րդ րոպեին, երբ Արքայական ակումբի առաջատարը շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել «Յուվենտուսի» 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի դարպասը։ Ռոնալդուն իր հերթին ծափահարությունների համար շնորհակալություն է հայտնել իտալացի երկրպագուներին։

Հիշեցնենք, որ Թուրքինում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Պորտուգալիայի հավաքականի ավագը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում 10-րդ խաղում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում