09:10  ,  4 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա․ Օրվա խաղերը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 4-ին կկայանան քառորդ եզրափակիչի 2 առաջին հանդիպումներ։

«Բարսելոնան» կընդունի իտալական «Ռոմային», իսկ Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Լիվերպուլին»։

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 26-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում: Կիսաեզրափակիչի զույգերը եւս որոշելու են վիճակահանությամբ։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 22։45 (Երեւանի ժամանակով)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում