23:57  ,  3 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի ռեկորդները

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որն առնվազն մեկ գոլ է խփում 10-րդ խաղում անընդմեջ:

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման առաջին խաղակեսում Ռոնալդուն գրավել է Թուրինի «Յուվենտուսի» դարպասը: Նա գերազանցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը, որը 2002-2003 թվականների մրցաշրջանում աչքի էր ընկել 9 անընդմեջ հանդիպումներում:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9 հանդիպումներում Ռոնալդուն խփել է 13 գոլ:

Ռոնալդուն դարձավ ռեկորդակիր նաեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչներում խփած գոլերի թվով՝ 21:

Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Ռոնալդուն դարձել է 38 գոլի հեղինակ եւ լավագույնն է: Նրանից 1 գոլ է հետ «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում