20:56  ,  3 ապրիլի, 2018

Զիդանը՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին. Երբեք մի ասա երբեք

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ չի բացառել, որ ապագայում կարող է գլխավորել թուրինյան ակումբը, որը ներկայացրել է ֆուտբոլիստի կարիերայի ժամանակ:

«Ես շատ լավ հիշողություններ ունեմ Թուրինից, բայց հիմա ես «Ռեալի» մարզիչն եմ եւ մտածում եմ միայն առաջիկա խաղի մասին: Երբեք մի ասա երբեք, բայց հիմա ես երջանիկ եմ «Ռեալում»: Մտածում եմ միայն մադրիդյան թիմի մասին եւ չեմ ցանկանում մտածել ապագայի մասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Ֆրանսիայի հավաքականի նախկն կիսապաշտպանն իտալական թիմում հանդես է եկել 1996-2001 թվականներին:

«Յուվենտուս» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում