16:04  +04,  3 ապրիլի, 2018

Լեգենդար Ուլե-Էյնար Բյորնդալենն ավարտեց կարիերան

Ձմեռային Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն, նորվեգացի լեգենդար դահուկորդ Ուլե-Էյնար Բյորնդալենը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Կցանկանայի ասել, որ հոգնել եմ բիատլոնից, սակայն դա այդպես չէ։ Նախկինի պես մոտիվացված եմ եւ հանդես կգայի եւս մի քանի տարի։ Սակայն հիմա ցանկանում եմ հեռանալ բժիշկների եւ ընտանիքիս խորհուրդով։ Եվ ես կանեմ դա։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նորվեգացիներին։ Ես ունեցել եմ աջակցության անկրկնելի համակարգ»,- 44-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է NRK-ն։

Ուլե-Էյնար Բյորնդալենը 6 անգամ հաղթել է աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկում։ Նրան է պատկանում նաեւ աշխարհի գավաթում հաղթանակների ռեկորդը (95-53-31)։

Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում Բյորնդալենը ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկն է եւ նվաճել է 13 օլիմպիական մեդալ (8 ոսկե, 4 արծաթե, 1 բրոնզե)։  Նա ռեկորդակիր է նաեւ աշխարհի առաջնության մեդալներ իքանակով (20-14-11)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ