15:31  ,  3 ապրիլի, 2018

Եվրոպայի լիգա․ «Արսենալ» - ԲԿՄԱ խաղի մրցավարները

Լոնդոնի «Արսենալի» եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղը կսպասարկի Չեխիայի մրցավարական բրիգադը։ 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Պավել Կրալովեցը, որին եզրերում կօգնեն Ռոման Սլիսկոն եւ Իվո Նադվորնիկը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ «Արսենալի» եւ ԲԿՄԱ-ի միջեւ առաջին խաղը կայանալու է ապրիլի 5-ին Լոնդոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23։05-ին։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով