23:06  ,  2 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic. Արոնյանը Կարլսենի եւ Կարուանայի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի երրորդ տուրից հետո առաջատարներն են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: Նրանք առաջատարներից հետ են կեսական միավոր:

Ապրիլի 3-ին մրցաշարում հանգստյան օր է:

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, երրորդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5։0.5

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Հոու Յիֆան (Չինաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0:1

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1

Մրցաշարային դրությունը 3 տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Վիտյուգով՝ 2.5-ական միավոր, Կարուանա, Կարլսեն, Արոնյան՝ 2-ական, Անանդ, Նայդիչ, Բլյուբաում՝ 1-ական, Յիֆան, Մեյեր՝ 0.5-ական:

Չորրորդ տուր. Արոնյան - Յիֆան, Կարլսեն - Վաշյե-Լագրավ, Վիտյուգով - Անանդ, Կարուանա - Նայդիչ, Բլյուբաում - Մեյեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում