00:14  ,  3 ապրիլի, 2018

Գարեգին Մաշումյանը 3 գոլ է խփել Մոսկվայի «Սպարտակում»

Ֆուտզալի Ռուսաստանի առաջնության Բարձրագույն լիգայի Արեւմտյան գոտու մրցաշարի 25-րդ տուրում «Սպարտակը» տանը 13:5 հաշվով հաղթել է «ԼՊՏՀ-Լիպեցկին»:

Մոսկովյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Գարեգին Մաշումյանը, որն աչքի է ընկել 27-րդ, 34-րդ եւ 35-րդ րոպեներին:

Հիշեցնենք, որ Գարեգին Մաշումյանը «Սպարտակ» է տեղափոխվել «Չարբախից»: Ֆուտզալի Հայաստանի հավաքականում նա մասնակցել է 11 հանդիպման, խփել է 4 գոլ:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Մաշումյանը խաղացել է «Կիլիկիայում», «Ուլիսում», «Բանանցում» եւ «Ալաշկերտում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում