20:06  ,  2 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic. Վիշի Անանդ – Լեւոն Արոնյան՝ ոչ ոքի

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ։ Նրանք առաջինն ավարտեցին պարտիան՝ 31–րդ քայլում համաձայնելով ոչ ոքի արդյունքի։ Արոնյանն ունի 2, Անանդը՝ 1 միավոր։ Տուրի մյուս պարտիաները շարունակվում են։

Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով միավորը կիսել է գերմանացի Գեորգ Մեյերի հետ եւ սպիտակներով հաղթել Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ 

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, երրորդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5։0.5

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Հոու Յիֆան (Չինաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում