19:18  ,  2 ապրիլի, 2018

Կարեն Խաչանովն ամուսնությունից 2 տարի անց առաջին անգամ հրապարակել է կնոջ լուսանկարը

Ռուսաստանի թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին անգամ հրապարակել է կնոջ լուսանկարը։ Հայկական ծագումով 21–ամյա մարզիկը Վերոնիկա Շկլյաեւայի հետ ամուսնացել է 2016 թվականին, սակայն մինչեւ հիմա խուսափում էր սոցիալական ցանցերում տեղադրել նրա հետ լուսանկար։

«Վերջապես, ծանոթացեք կնոջս հետ սոցիալական ցանցերում»,– Ինստագրամում գրել է Խաչանովը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի երկրորդ ռակետ Խաչանովը համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 40–րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում