09:09  ,  3 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է քառորդ եզրափակիչը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 3-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը, որի առաջին խաղային օրը կկայանան 2 հանդիպումներ։

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» Թուրինում կմրցի Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ, իսկ Մյունխենի «Բավարիան» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին» պայքարից դուրս թողած իսպանական «Սեւիլիային»։

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 26-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում: Կիսաեզրափակիչի զույգերը եւս որոշելու են վիճակահանությամբ։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր

Ապրիլի 3

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 22։45 (Երեւանի ժամանակով)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 22։45

Ապրիլի 4

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 22։45

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում