17:11  ,  2 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա․ 1/4 եզրափակիչի առաջին խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերի մրցավարներին։

Ապրիլի 3-ին կայանալիք «Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա) խաղը կսպասարկի թուրք Չունյեթ Չակիրը, իսկ «Սեւիլիա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա) խաղում կաշխատի իտալացի Դանիելե Օրսատոյի գլխավորած մրցավարական բրիգադը։

Ապրիլի 4-ին անցկացվելիք «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» անգլիական դիմակայությունը կսպասարկի գերմանացի Ֆելիքս Բրիխը, իսկ «Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա) խաղի գլխավոր մրցավար է նշանակվել հոլանդացի Դանի Մեկիլեն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Լուսանկարում՝ Դանի Մեկիլե

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում