12:24  ,  2 ապրիլի, 2018

ATP. Նադալը շրջանցեց Ֆեդերերին, Կարեն Խաչանովը՝ 40-րդ ռակետ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) ապրիլի 2-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց պայքարում իսպանացի Ռաֆայել Նադալը շրջանցել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին եւ բարձրացել առաջին տեղ։ Ավելի վաղ 36-ամյա Ֆեդերերը դարձել էր պատմության ամենատարեց առաջին ռակետը՝ գերազանցելով ամերիկահայ Անդեր Աղասիի ռեկորդը։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջադիմել է մեկ աստիճան եւ հայտնվել 40-րդ տեղում։ 21-ամյա Խաչանովը Ռուսաստանի երկրորդ ռակետն է եւ հետ միայն Անդրեյ Ռուբլյովից, որը 35-րդ տեղում է։

Կանանց դասակարգման առաջատարը շարունակում է մնալ ռումինացի Սիմոնա Հալեպը։

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 8770 միավոր
2 (1). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 8670
3 (3). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4985
4 (5). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 4925
5 (4). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 4635
6 (6). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 4470
7 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3665
8 (8). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - 3390
9 (17). Ջոն Իզներ (ԱՄՆ) - 3125
10 (9). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 3110

40 (41). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1255

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 8140
2 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 6790
3 (3). Գաբրինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 5970
4 (4). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5630
5 (5). Ելենա Օստապենկո (Լատվիա) - 5611
6 (6). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 4730
7 (7). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) - 4625
8 (8). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) - 4277
9 (12). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) - 3938
10 (9). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 3271

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում