22:25  ,  31 մարտի, 2018

«Բավարիան» չնկատեց Դորտմունդի «Բորուսիային»

Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում պայքար չստացվեց։ Առաջատար Մյունխենի «Բավարիան» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» եւ խփեց 6 անպատասխան գոլ։ Առաջին խաղակեսում մյունխենցիներն աչքի ընկան 5 անգամ՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը 26 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

«Բավարիան» միավորների քանակը հասցրեց 69-ի եւ շարունակում է 17 միավոր գերազանցել երկրորդ տեղում գտնվող «Շալկեին»։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայում այսօր 6։0 հաշվով հաղթանակ էր տարել նաեւ «Հոֆենհայմը», որը տանը 6 անպատասխան գնդակ էր ուղարկել հետնապահ «Քյոլնի» դարպասը։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դ․»՝ 6։0

Ռոբերտ Լեւանդովսկի, 5, 44, 83, Խամես Ռոդրիգես, 14, Թոմաս Մյուլեր, 23, Ֆրանկ Ռիբերի, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով