22:09  ,  31 մարտի, 2018

«Սպարտակը» մոտեցավ առաջատար «Լոկոմոտիվին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» տանը 2։1 հաշվով հաղթեց պետերբուրգյան «Տոսնոյին»։ Հյուրերի դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն։

Այս հաղթանակից հետո երկրորդ տեղում գտնվող «Սպարտակը» հավաքեց 47 միավոր եւ 2 միավոր է հետ առաջատար «Լոկոմոտիվից», որն այս տուրում պարտություն էր կրել եւ մեկ խաղ պակաս է անցկացրել։

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Սպարտակ» - «Տոսնո»՝ 2։1

Ֆերնանդո, 45+1, Լուիս Ադրիանո, 75 – Պավել Պոգրեբնյակ, 80 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում