14:23  ,  3 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Սաուդյան Արաբիայի ձյուդոիստը հանդես եկավ առանց հիջաբի եւ պարտվեց

Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Վոյդան Շահերկանին դուրս մնաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ձյուդոյի կանանց մրցաշարից:

78+ կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Շահերկանին հանդես եկավ ոչ թե հիջաբով, այս սեւ գլխարկով: Մեկնարկային գոտեմարտում նա պարտվեց Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մելիսե Մոխիկային, որի հաջորդ մրցակիցը կլինի ռուս Ելենա Իվաշչենկոն:

Հիշեցնենք, որ Շահերկանին Սաուդյան Արաբիայի առաջին մարզուհին է, որը մասնակցում է Օլիմպիական խաղերին:

30-րդ Օլիմպիական խաղեր

Կանայք

Ձյուդո, 78+

1/16 եզրափակիչ

Մոխիկա (Պուերտո Ռիկո) – Շահերկանի (Սաուդյան Արաբիա) – իպոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով