23:10  ,  31 մարտի, 2018

ԵԱ․ Նարեկ Մանասյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալակիր է դարձել Ռումինիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում։

91 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչին եւ գրավել երրորդ տեղ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչը պայքարը լքել էին նախորդ փուլերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում