19:22  ,  31 մարտի, 2018

6։0 հաշվով հաղթանակ՝ Բունդեսլիգայում

Գերմանական Բունդեսլիգայում մարտի 31-ին անցկացվում են 28-րդ տուրի խաղերը։ Քիչ առաջ ավարտվեցին 5 հանդիպումներ։

Փոխչեմպիոն «Լայպցիգը» 3։2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Հանովերի» նկատմամբ, իսկ «Հոֆենհայմը» տանը 6 անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ «Քյոլնի» դարպասը։

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20։30-ին, առաջատար Մյունխենի «Բավարիան» կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Հանովեր» - «Լայպցիգ»՝ 2։3

Սալիֆ Սանե, 71, Նիկլաս Ֆուլկրուգ, 79 – Էմիլ Ֆորսբերգ, 16, Ուիլի Օրբան, 54, Յուսուֆ Պոուլսեն, 77

«Հոֆենհայմ» - «Քյոլն»՝ 6։0

Սերժ Գնաբրի, 22, 47, Մարկ Ութ, 56, 65, Լուկաս Ռուպ, 61, Ստիվեն Ցուբեր, 72

«Բայեր» - «Աուգսբուրգ»՝ 0։0

«Շտուտգարտ» - «Համբուրգ»՝ 1։1

Դանիել Գինչեկ, 44 – Լուիս Հոլթբի, 18

«Շալկե» - «Ֆրայբուրգ»՝ 2։0

Դանիել Կալիջուրի, 62 (11մ), Գուիդո Բուրգստալեր, 73

Հեռացում՝ Նիլս Պետերսեն, 65 («Ֆրայբուրգ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում