17:01  ,  31 մարտի, 2018

Ռուսաստանի առաջնության առաջատարն անակնկալ պարտություն կրեց

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Լոկոմոտիվն» անակնկալ պարտություն կրեց Պերմի «Ամկարից», որը տարավ կամային հաղթանակ՝ 2։1։ Հանդիպումը կայացավ «Լոկոմոտիվի» տնային ստադիոնում, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակ ուներ «Ամկարը»։ Պերմի թիմից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Աարոն Օլանարեն։

«Լոկոմոտիվն» ունի 49 միավոր եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Սպարտակից»։

«ԲՄԱ-Խաբարովսկն» առանց վնասվածքից վերականգնվող Ռուսլան Կորյանի 0։0 հաշվով ավարտեց Գրոզնիի «Ախմատի» դեմ խաղը եւ 13 միավորով շարունակում է զբաղեցնել վերջին տեղը։

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Ամկար» - «Լոկոմոտիվ»՝ 2։1

Աարոն Օլանարե, 48 (11մ), 59 – Մանուել Ֆերնանդես, 17 (11մ)

Հեռացում՝ Իգոր Դենիսով, 90+1 («Լոկոմոտիվ»)

«Ախմատ» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում