13:43  ,  3 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արա Խաչատրյանը 0 ստացավ պոկում վարժությունում

Հայաստանի ներկայացուցիչ Արա Խաչատրյանն անհաջող հանդես եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի 85 կգ քաշայինների մրցաշարի պոկում վարժությունում:

В խմբում հանդես եկող Խաչատրյանն ամենածանր քաշն էր պատվիրել, սակայն նա երեք փորձից չկարողացավ բարձրացնել 165 կգ ծանրաձողը: Հայ ծանրորդը ստացավ 0 եւ ավարտեց ելույթը Օլիմպիական խաղերում։

Քիչ անց կսկվի հրում վարժությունը:

Հիշեցնենք, որ Արա Խաչատրյանը Հայաստանի պատվիրակության երրորդ ծանրորդն է, որը 0 է ստանում Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Մինչեւ այս նման բախտի արժանացել էին 69 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանն ու Մելինե Դալուզյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս