10:15  ,  31 մարտի, 2018

Յանա Եգորյանի հետ սուսերամարտի «ֆրիսթայլ» Երեւանում

Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Յանա Եգորյանը Երեւանից մեկնելուց առաջ NEWS.am Sport-ի թղթակցի համար «ֆրիսթայլ» է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Ռուսաստանցի մարզուհին մեկ օրով Երեւան էր ժամանել հորը՝ Կարապետ Ալավերդյանին տեսնելու եւ նրան անակնկալ մատուցելու համար։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում Յանա Եգորյանը պատմել էր, որ Երեւանում շատ լավ է զգում իրեն։

Հիշեցնենք, 24-ամյա մարզուհին Երեւանում եղել էր նաեւ նախորդ տարվա հոկտեմբերին, երբ 17 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հանդիպել էր հորը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում