11:35  ,  30 մարտի, 2018

Յանա Եգորյանը դարձյալ ժամանել է Հայաստան (ֆոտո)

Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Յանա Եգորյանը դարձյալ ժամանել է Հայաստան։ Ռուսաստանցի մարզուհին այդ մասին հայտնել է Ինստագրամում եւ լուսանկար հրապարակել եղբոր հետ։

Երեւան մեկնելուց առաջ Եգորյանը եղել է նաեւ Սոչիում։

Հիշեցնենք, որ Յանա Եգորյանի հայրը՝ Կարապետ Ալավերդյանը, ապրում է Երեւանում: Մարզուհին Երեւանում եղել էր նաեւ նախորդ տարվա հոկտեմբերին։ Յանան Ալբերտ Մկրտչյանի՝ «Խոշոր շահում» (1981) ֆիլմի Մամիկոնի դերակատար Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում