12:36  ,  29 մարտի, 2018

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնության հաղթողները

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը։

Տղաների պայքարում լավագույնն են ճանաչվել 50 կգ քաշային Անդրանիկ Պապեյանը, 56 կգ քաշային Այաս Պողոսյանը, 62 կգ քաշային Գոռ Գալստյանը, 69 կգ քաշային Ռուբիկ Եղոյանը, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը, 85 կգ քաշային Էրիկ Մակարյանը, 94 կգ քաշային Պողոս Խարբությանը եւ +94 կգ քաշային Յաշա Մինասյանը: 

Աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոն են դարձել 44 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը, 48 կգ քաշային Մարիամ Հայրապետյանը, 53 կգ քաշային Տանզելա Գրիգորյանը, 58 կգ քաշային Անուշ Արշակյանը, 63 կգ Էլեն Հարությունյանը, 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, 75 կգ քաշային Միլենա Խաչատրյանը եւ +75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը, հայտնում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում