11:33  ,  29 մարտի, 2018

Հայաստանի 2 շախմատիստներ նվաճել են աշխարհի գավաթի ուղեգիր

Բաթումիում ավարտված Եվրոպայի անհատական առաջնությունում աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր են նվաճել 1-23-րդ տեղ գրաված շախմատիստները, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը, որոնք հավաքել են 7․5-ական միավոր։ Հովհաննիսյանը գրավել է 16-րդ տեղը, իսկ Փաշիկյանը՝ 21-րդ։

Հաղթողի կոչումը 8․5 միավորով նվաճել է խորվաթ Իվան Շարիչը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը եւս հավաքել է 7․5 միավոր, սակայն հայտնվել է 25-րդ տեղում։ Գաբրիել Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը վաստակել են 7-ական միավոր, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Շանթ Սարգսյանը եւ Արման Մելիքյանը՝ 6․5-ական։ Շանթ Սարգսյանը լրացրել է գրոսմայստերի նորմա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում