10:50  ,  29 մարտի, 2018

Մագնուս Կարլսեն. Հավակնորդների մրցաշարին հետեւելը հաճույք էր

Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային շնորհավորել է Բեռլինում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում հաղթելու կապակցությամբ։

«Հավակնորդների մրցաշարին հետեւելը հաճույք էր։ Շնորհավորում եմ Կարուանային արժանի հաղթանակի առթիվ։ Հաջողություն նոյեմբերին»,- թվիթերյան էջում գրել է ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատարը։

Հիշեցնենք, որ այդ հաղթանակի շնորհիվ Ֆաբիանո Կարուանան իրավունք է ստացել այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի 14 տուրերում տարել էր մեկ հաղթանակ, կրել 6 պարտություն, 7 պարտիա ավարտել ոչ ոքի եւ 4․5 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում