22:11  ,  28 մարտի, 2018

Լեւոն Արոնյանը՝ հավակնորդների մրցաշարում անհաջող ելույթի մասին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն անդրադարձել է Բեռլինում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում անհաջող ելույթներին։

«Բարդ է ասել, թե ինչու այսպես ստացվեց, սակայն կարծում եմ, որ սկզբնամասը շատ վատն էր, ես, իրոք, ունեցա շատ անհաջող պարտիաներ։ Որոշ պարտիաներում, ինչպես բասկետբոլում են ասում, շանսերը 50-50 էին, սակայն, երբ ամեն բան քո դեմ է, երբ քո բնազդները սխալ են հուշում ժամանակի պակասի պատճառով, այդ դեպքում բարդ է հետ բերել կորցրածը։ Գիտեմ, որ ունեմ շատ երկրպագուներ, այդ պատճառով էլ ես խաղում եմ»,- ասել է 35-ամյա Արոնյանը։

Հիշեցնենք, որ 14 տուրերում հայ գրոսմայստերը տարել էր մեկ հաղթանակ, կրել 6 պարտություն, 7 պարտիա ավարտել ոչ ոքի եւ 4․5 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը։ Շախմատի համաշխարհային թագը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին վիճարկելու է հնարավորություն էր ստացել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը վաստակել էր 9 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում