13:59  ,  27 մարտի, 2018

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպայի լիգայում թիմերը կկարողանան չորրորդ փոխարինում կատարել լրացուցիչ ժամանակում

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի եւ Եվրոպայի Սուպերգավաթի խաղի կանոնակարգում կատարել է փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն հաջորդ մրցաշրջանից։

2018/19 մրցաշրջանից թիմերը փլեյ-օֆֆի խաղերում կկարողանան կատարել չորրորդ փոխարինում, եթե խաղը տեղափոխվի լրացուցիչ ժամանակ։

Բացառությամբ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի եզրափակիչների եւ Եվրոպայի Սուպերգավաթի խաղի, թիմերը կարող են հայտացուցակում ընդգրկել 23 խաղացողների (այժմ թիմերը կարող են հայտավորել 18 խաղացողների), փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով