13:40  ,  27 մարտի, 2018

«Ռեալը» «Յուվենտուսի» դեմ խաղի տոմսերը վաճառել է 8 րոպեում

Մադրիդի «Ռեալը» Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի տոմսերը վաճառել է 8 րոպեում, հայտնում է Marca-ն։

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն Իտալիայի չեմպիոնին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում ընդունելու է ապրիլի 11-ին։ Այդ խաղում թուրինցիներին կաջակցեն 4000 երկրպագուներ, իսկ մնացած 76 հազար տոմսերը «Ռեալը» վաճառել է մարտի 26-ի առավոտյան։ «Ռեալի» եւ «Յուվենտուսի» միջեւ առաջին խաղում եւս անշլագ է սպասվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում