23:30  ,  26 մարտի, 2018

Լեոն Հարթը նոկաուտի է ենթարկել մրցակցին (ֆոտո)

Գերմանիայում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Լեոն Հարթը պրոֆեսիոնալ ռինգում 19-րդ մենամարտում հաղթել է նոկաուտով։

Գերմանական Կարլսրուե քաղաքում կայացած 8 ռաունդանոց մենամարտում 29-ամյա բռնցքամարտիկը մրցել է բոսնիացի Ֆադիլ Պաշալիչի հետ եւ հաղթել ժամանակից շուտ։

19 մենամարտերում Լեոն Հարթը տարել է 16 հաղթանակ (12-ը նոկաուտով) եւ կրել 3 պարտություն: Ավելի վաղ նա NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ հաղթանակի դեպքում մենամարտելու է չեմպիոնական գոտու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում