22:38  ,  24 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ

Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 54-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: 

Լեւոն Արոնյանը 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, Գրիշչուկն ունի 6.5 միավոր եւ չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: 12-րդ տուրում Դին Լիրենը սեւերով հաղթեց Մամեդյարովին:

Առաջին տեղը կիսում են ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որոնց պարտիայում սպիտակներով հաղթեց Կարյակինը: 

Մարտի 25-ին մրցաշարում հանգստյան օր է:

Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0:1

Մրցաշարային դրությունը 12-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 7-ական միավոր, Դին Լիրեն, Գրիշչուկ, Մամեդյարով՝ 6.5-ական, Կրամնիկ՝ 5.5, Սո՝ 5, Արոնյան՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում